Artsakhpress

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Մարտունու շրջանում (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին մեկնել է Մարտունու շրջան և աշխատանքային շրջայցով եղել մի շարք համայնքներում:

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Մարտունու շրջանում (լուսանկարներ)

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Մարտունու շրջանում (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գործադիր իշխանության ղեկավարը նախ հանդիպել է Մարտունու համար 1 և 2 դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին, նրանց հետ քննարկել է կրթական ոլորտին վերաբերող հարցեր, ինչպես նաև խոսվել է ապագայում երկու դպրոցների միավորման մասին: Այդ կապակցությամբ նա լսել է ուսուցիչների կարծիքներն, առաջարկություներն ու մտահոգությունները և նշել, որ դրանք անպայման հաշվի են առնվելու կառավարության կողմից ընդունվելիք որոշումների ժամանակ: Հանդիպումից հետո վարչապետն այցելել է Մարտունու համար 2 հիմնական դպրոց և ծանոթացել առկա պայմաններին:


Այնուհետև Ա. Հարությունյանն այցելել է շրջկենտրոնում բարեգործական ծրագրով կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամաս, որտեղ կատարվում են ներքին հարդարման  աշխատանքներ: Վարչապետը ծանոթացել է շինարարության ընթացքին, բնակարանների պայմաններին, պատասխանատուների հետ քննարկել է թաղամասի շահագործման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության Մարտունու տեղամասում, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին:  Ընկերության գործադիր տնօրեն Կառլեն Պետրոսյանը վստահեցրել է, որ խաղողի ընդունման հետ կապված առ այսօր խնդիրներ չեն ծագել, և գործարանն ամեն օր շարունակում է մթերում իրականացնել՝ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր մենատնտեսներից: Կ. Պետրոսյանը նշել է, որ կառավարության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև տարեվերջ մթերված խաղողի դիմաց կմարվեն բոլոր պարտքերը՝ վճարելով նախ փոքր, ապա և՝ խոշոր մենատնտեսներին:


Արայիկ Հարությունյանն այցելել է շրջանի Գիշի համայնք և եղել «Ճարտար» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող համալիրի շինհարթակում: Գյուղի նախկին դպրոցական շենքի կապիտալ վերակառուցման արդյունքում Գիշին կունենա արդի չափանիշներին համապատասխան մանկապարտեզ, սպորտդահլիճ և ժամանցի այլ միջոցների համար նախատեսված կահավորված սենյակներ: Վարչապետը  գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքներից և նշել, որ համալիրի շահագործման արդյունքում հիմնավորապես լուծվելու է համայնքի մանուկների դաստիարակության և երիտասարդության ժամանցի խնդիրը:


Վերջում կառավարության ղեկավարը մեկնել է Ճարտար համայնք և ծանոթացել համանուն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:  «Ճարտար» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Վարդապետյանի ուղեկցությամբ՝ Ա. Հարությունյանը եղել է համայնքում կառուցվող եկեղեցու, հանդիսությունների տան, մարզադաշտի, բազմաբնակարան շենքերի և մի շարք այլ նոր շինությունների շինհրապարակներում: «Հայրենիքը շենացնելու վառ օրինակ է «Ճարտար» հիմնադրամի կատարած աշխատանքը, և ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի հայրենասեր հայրենակիցներ, ովքեր, ապրելով այլ երկրներում, ոչ միայն չեն մոռանում Արցախը, այլև ակտիվորեն մասնակցում են նրա զարգացման գործին»,- ասել է վարչապետը:


Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, պաշտոնատար այլ անձինք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search