Հայաստանի և Ռուսաստանի քննչկական կոմիտեների ղեկավարներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը քրեական դատավարության ոլորտում:
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՔԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Մարկինը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը, ՀՀ-ի և ՌԴ-ի ՔԿ-ների վարույթում գտնվող քրեական գործերի վարման ուղղությամբ փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
«Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել հետագա համագործակցությունը քրեական դատավարության ոլորտում»,- ասել է Մարկինը:
Երկու երկրների քննչական կոմիտեների համագործակցությամբ քննվող մեծ հնչեղություն ունեցող գործերից մեկը ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործն է, ով կասկածվում է ընթացիկ տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ: Այդ գործի նյութերը ՌԴ հետաքննիչներն ավելի վաղ փոխանցել են հայաստանյան իրավասու մարմիններին: