Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները նվազում են այն բանից հետո, երբ Չինաստանից ստացված թույլ վիճակագրությունն ուժեղացրեց երկրի ու ընդհանրապես համաշխարհային տնտեսության հեռանկարների հանդեպ մտավախությունները։
Նավթն էժանանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.81 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 45.33 դոլար, իսկ Brent տեսակի նավթինը՝ 0.13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.27 դոլար։
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Չինաստանի արդյունաբերական ընկերությունների շահույթը օգոստոսին տարեկան կտրվածքով նվազել է 8.8 տոկոսով, ինչն ամենամեծ անկումն է՝ սկսած 2011 թվականի հոկտեմբերից։ Շահույթի անկումը հիմնականում բաժին է ընկել ածխի, մետաղների ու նավթամթերքի արդյունահանմանը։ Մեկ ամիս առաջ անկումը 2.9 տոկոս էր։