Իրանն ու Հայաստանը հուշագիր են ստորագրել երկու երկրների թանգարանների միջեւ համագործակցության եւ փոխըմբռնման վերաբերյալ։
Հայաստանի եւ Իրանի թանգարանները համագործակցության հուշագիր են ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ IRNA-ի փոխանցմամբ` Հուշագիրը ստորագրվել է Երեւանում բացված «Պերսեպոլիս» լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ։ Կողմերը պարտավորվել են երկու երկրների մշակութային ժառանգությանը վերաբերող ցուցահանդեսներ եւ ուսուցումներ անցկացնել, հայտնում է-ն։
Իրանի թանգարանների միջազգային խորհրդի ղեկավար Սայեդ Մոհամեդ Բեխեշթը նշել է Հայաստանի եւ Իրանի պատմական կապերի դերը հատկապես մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման ոլորտում։ Նա ընդգծել է, որ «Պերսեպոլիսը» երկու երկրների ընդհանուր նվաճումն է։