Հունիսի 23-26-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ:
Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
Հունիսի 23-26-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի միջին հարաբերական ջերմաստիճանը գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +25 +28:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության» գլխավոր մասնագետ Լաուրա Հովսեփյանը: Հունիսի 25-ին օդի ջեմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: