«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ, Ադրբեջանում հետզհետե նկատվում է իսլամիստական տրամադրությունների աճ, ինչը հետագայում հղի է լուրջ քաղաքական հետևանքներով:
Ադրբեջանում իսլամիզմի աճը լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում. Ալեքսանդր Իսկանդարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ երկրում իսլամիզմի աճը իր մեջ շատ լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում, որոնց դեմ նրանց դեռևս հաջողվում է պայքարել:
Ներկայումս ես դժվարանում եմ ավելի ճշգրիտ գնահատական տալ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այնտեղի խելամիտ սոցիոլոգիական և քաղաքական վերլուծաբանները արդեն տևական ժամանակ է ձերբակալված են կամ գտնվում են արտասահմանում»,- լրագրողների հետ հոկտեմբերի 8-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետը`հավելելով, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հետագայում կախված կլինի նավթի համաշխարհային գների հետ կապված իրավիճակից և Ռուսաստանի Դաշնություն-Արևմուտք հարաբերությունների հետագա զարգացումներից: