Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է մի շարք ծրագրերի միջոցով:
ՀՀ-ում ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացել է 50 տոկոսի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դրանցից հիմնականներն են` ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման և գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրերը: Այդ մասին «Հայագրոֆորում» համաժողովի ժամանակ իր զկեւյցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով` այս ծրագրերը նպաստել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը և հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը:
«Մասնավորապես, հացահատիկային մշ ակաբույսերի արտադրության ծավալները 2015-ին գերազանցել են նախորդ տարվա մակարդակը շ ուրջ 8 տոկոսո և կազմել 637 հազ. տոննա: Ցորենի արտադրության ծավալները կազմել են շ ուրջ 373 հազ. տոննա` 2014-ի 338 հազ. տոննայի դիմաց, գրանցվել է 10.5 տոկոս աճ»,- ասաց Կարապետյանը:
Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն է ունեցել ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է շուրջ 50.0 տոկոս, 2010 թվականի 33.5 տոկոսի դիմաց: