Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում:
Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Քարնեգի հոլում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգասրահի պաշտոնական carnegiehall.org կայքի փոխանցմամբ՝ Սմբատյանը հոկտեմբերի 27-ին որպես դիրիժոր կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը: Համերգը նվիրված է 1965 թվականին հիմնադրված նվագախմբի 50, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին:
Համերգին հանդես կգան նաև ջութակահարներ Սոյանգ Յունը և Ինո Միրկովիչը, մեցցո սոպրանո Քարլի Պաոլին, կոնտրաբաս Միլթոն Մաշանդրին: Երեկոյի ընթացքում կհնչեն Գերշվինի, Պիացոլայի, Բոտեզինիի, Վայլի, Օբրադորսի և այլ կոմպոզիտորների գործերը: