Նոյեմբերի 10-ը նշվում է Երիտասարդության համաշխարհային օր։
Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945 թվականին հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։
Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների՝ համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։