ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում:
Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել ՄԽ ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում»,-գրում է Ուորլիքը:
Ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում: