Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլանդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Արցախում մեծ ցավով եւ վրդովմունքով ընդունեցինք նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների լուրը:
Այս հրեշավոր ու անմարդկային գործողություններն ուղղված են ոչ միայն Ձեր երկրի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Արցախը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում եւ այս ծանր պահին կանգնած է մեր բարեկամ Ֆրանսիայի կողքին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, նրանց բոլոր հարազատներին ու մերձավորներին, Ֆրանսիայի ողջ ժողովրդին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: