Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները Հունաստանի հավաքականի հետ խաղից առաջ խախտել են Փարիզի ողբերգական դեպքերի հետևանքով զոհվածների հիշատակին հայտարարված լռության րոպեն:
Թուրք երկրպագուները սուլել են լռության րոպեի ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ՝ նրանք սուլել են ու բացականչել «Ալահ ակբար»:
Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու» կայքը:
Խաղին հետևել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հույն գործընկերոջ հետ: Խաղը տեղի է ունեցել երեկ, Ստամբուլում լեփ-լեցուն մարզադաշտում: Այս երկու երկրների ազգային հավաքականները վերջին ութ տարվա մեջ առաջին անգամ են հանդիպում: