Ավարտման փուլում են գտնվում ԼՂՀ Մարտունի քաղաքի բնակելի նոր թաղամասի կառուցման աշխատանքները:
Մարտունի քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն. շինաշխատանքներն արդեն սկսվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և հավելել, որ այսօրվա դրությամբ թաղամասում արդեն աշխատանքներ են տարվում բարեկարգման ու շենքերի արտաքին ու ներքին հարդարման ուղղությամբ:
«Բնակելի նոր թաղամասն ընդհանուր առմամբ ընդգրկում է քառահարկ չորս շենք` 92 բնակարաններով, որոնք տրամադրվելու են ՊԲ զինծառայողների, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին, իսկ մի մասն էլ հիփոթեքային վարկավորմամբ է տրվելու»,- ասել է Մ. Խաչատրյանը:
Նորակառույց թաղամասի շինարարությունն իրականացնող «Ֆերզիտ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ, ըստ նախագծի,կառուցելու է ևս չորս բազմաբնակարան շենք:
«Նորակառույց շենքերի հարևանությամբ արդեն սկվսել է չորս շենքերի շինարարությունը. որոնք նույնպես կառուցվելու են ըստ նույն նախագծի,-ասել է Ա. Խաչատրյանը և ավելացրել,- այս պահին ակտիվ շինաշխատանքներ են ընթանում»:
Ի դեպ , Մարտունիում կառուցվող նոր բնակելի թաղամասի աշխատանքներն իրականացվում են ԼՂՀ պետբյուջեի միջոցներով: