Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Հայաստան կժամանի Սերբիայի պաշտպանության նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: