ՀՀ կառավարությունը «Ֆերոն» ՍՊԸ-ին կտրամադրի զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով:
Հայկական ընկերությանը կտրամադրվի զենքի արտադրության լիցենզիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն` «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ: Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՊՆ-ն նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա:
«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հիմնավորման մեջ: