Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան եւ դիտել Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուրի դամբարանաբլրի հնագիտական պեղումների գտածոների ցուցադրությունը:
Բակո Սահակյանը կարևորում է Նոր Հայկաջրի շրջանում պեղումների իրականացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահը կարեւորել է պեղումների իրականացումը Նոր Հայկաուջրի շրջանում՝ արժեւորելով այն գիտակրթական, հայրենասիրական դաստիարակության եւ քաղաքական տեսանկյուններից: