Artsakhpress

Սփյուռք

Զուգահեռներն Ալիեւի եւ Թալիբանի ու ISIS-ի գործողությունների միջեւ անհերքելի են. Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հիշեցնում է 10 տարի առաջ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Նախիջեւանի պատմական հայկական քաղաք Ջուղայի (Ջուլֆա) հայկական քրիստոնեական գերեզմանատան եւ հարակից հուշարձանների ամբողջական ոչնչացման մասին:

Զուգահեռներն Ալիեւի եւ Թալիբանի ու ISIS-ի գործողությունների միջեւ անհերքելի են. Ամերիկայի հայկական համագումար

Զուգահեռներն Ալիեւի եւ Թալիբանի ու ISIS-ի գործողությունների միջեւ անհերքելի են. Ամերիկայի հայկական համագումար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համագումարի փոխանցմամբ` Ադրբեջանի Իլհամ Ալիեւի վարչակարգը լիովին պատասխանատու է, բայց խուսափել է որեւէ հաշվետվությունից:

1998 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ոչնչացման գործընթացը, սակայն ալիեւյան վարչակարգը վերսկսեց ոչնչացումը 2002 թ.:

Երեք տարի անց, 2005 թ. դեկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերն ավարտին հասցրեցին մնացած հին գերեզմանատան ոչնչացումը կռաններով, բուլդոզերներով եւ այլ ծանր տեխնիկայով: Գերեզմանատունն ի սկզբանե բաղկացած էր 10,000 բարդ կառուցվածքով հայկական խաչքարերից, որոնցից մի օրինակ ցուցադրված է Միավորված ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնական գրասենյակում: Ադրբեջանի զինված ուժերն ոչնչացրեցին այդ տարածքը եւ դրա տեղում ռազմական նպատակներով բաց օդային հրաձգարան տեղադրեցին:

Ոչնչացման մանրամասները տեսանկարահանվել էին՝ պարզորոշ ցույց տալով, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը պատասխանատու է այս պատմական վայրի ոչնչացման համար: Հետեւելով համաշխարհային բուռն արձագանքին ՝2006 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանը քվեարկության 85-5 հարաբերակցությամբ Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը դատապարտող բանաձեւ ընդունեց: Բանաձեւը նաեւ կոչ արեց Ադրբեջանին թույլ տալ Եվրախորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությանն այցելել Ջուղայի հնագիտական վայրը: 2006 թ. մարտին Ալիեւի վարչակարգն արգելեց եվրոպական պատվիրակությանն այցելել պատմական վայրը: Արգելքն ուժի մեջ է մնում, քանի որ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ այլ երկրներից  պաշտոնյաների  չի թույլատրվել այցելել  վայրն ավելի քան մեկ տասնամյակ:

2007 թ. հուլիսին Ամերիկայի հայկական համագումարը Ջուղայի հայկական գերեզմանատան դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ վկայություն ներկայացրեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների եւ վերահսկողության ենթահանձնաժողովին  «Իդեալներն ընդդեմ իրականության. մարդու իրավունքներն ու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը. Ադրբեջանի, Կուբայի եւ Եգիպտոսի դեպքերը» խորագրով լսումների ժամանակ:

2010թ. դեկտեմբերի 8-ին Ամերիկայի գիտության զարգացման ասոցիացիան (AAAS) հաղորդում է, որ ադրբեջանական իշխանություններն ավարտին են հասցրել տասնամյակներ տեւած արշավը՝ վերացնելու հազարավոր տարիներ թվագրվող հնագույն հայկական ներկայության հետքերը Հարավային Կովկասում: Օգտագործելով առաջադեմ արբանյակային պատկերաշար՝ AAAS–ը հաստատեց Ադրբեջանի պետական հովանավորությամբ Նախիջեւանում հայկական քաղաքակրթության վայրերի ոչնչացումը:

«Զուգահեռներն Ալիեւի կողմից քրիստոնեական հուշարձանների ոչնչացման եւ Թալիբանի ու ISIS-ի գործողությունների միջեւ անհերքելի, սակայն արձագանքների միջեւ տարբերությունն ապշեցուցիչ է», – հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը: «Տարբերությունը կարող է միայն բացատրվել Ալիեւի ռեժիմի եւ Թուրքիայի կառավարության կողմից գնված լոբբիստների վճարմամբ` նման հանցագործությունները կոծկելու համար, եւ այդ կոծկումը պետք է դադարեցվի», – ասացին նրանք:

Ադրբեջանի կողմից Ջուղայի ոչնչացման եւ Ամերիկայի հայկական համագումարի  գործողությունների մասին արձանագրությունը հասանելի է Համագումարի կայքում Issue Center սյունատում՝ «Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը» (Old Julfa Armenian Cemetery Destruction) խորագրի ներքո:

Ամերիկայի հայկական համագումարը  հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային,  ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search