«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցում ծխականների սպանության պատասխանատվությունը:
ԻՊ-ն ստանձնել Է Կիզլյարում մարդկանց գնդակահարման պատասխանատվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնել Է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգ Է իրականացնում:
Ինչպես հետեւում Է հրապարակումից՝ սպանությանը ԻՊ-ի մեղսակցության ապացույցներ չեն ներրկայացված:
Կիզլյարում կատարված հրաձգության հետեւանքով, որն ուղղափառ եկեղեցում որսորդական հրացանով կատարել Է 22-ամյա Խալիլ Խալիլովը, զոհվել են հինգ տարեց կանայք, եւս չորս մարդ հոսպիտալացվել Է: Տուժածների թվում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ:
Հարձակվողը տեղում ոչնչացվել Է «Ռոսգվարդիայի» աշխատակիցների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: