Artsakhpress

Մշակույթ

Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը` Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում

Հաագա և Լյուքսեմբուրգ քաղաքներում Եվրոպա Նոստրա եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը հայտարարել են 14 հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը, որոնք ընդգրկվել են 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում:

Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը` Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում

Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը` Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նշյալ ցանկը կազմվել է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարված ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա:

ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ առավել վտանգված հուշարձանները և տեսարժան վայրերն ընտրված են եվրոպական 14 երկրներից՝ Երերույք հնագիտական հուշարձանը և Անի-Պեմզա գյուղը՝ Հայաստան, Արդարադատության պալատը Բրուսելում՝ Բելգիա, Ամրոց Դիվիցում՝ Գերմանիա, Փաթառեյ ծովային բերդը Տալինում՝ Էստոնիա, Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը՝ Թուրքիա, Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրա՝ Իսպանիա, Վենետիկյան ծովածոցը՝ Իտալիա, Կամպոս Հիոսը՝ Հունաստան, Մեյվիսբենկ Հաուզ, Էդինբուրգի մոտ՝ Միացյալ Թագավորություն, Ռեյսվեկ ամրոցը՝ Նիդերլանդներ, Ուայ-բլոկը Օսլոյում՝ Նորվեգիա, Վալֆլորես պալատն ու կալվածքը Լիսաբոնի շրջակայքում՝ Պորտուգալիա, Հելսինկի-Մալմի օդանավակայան՝ Ֆինլանդիա և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում՝ Ֆրանսիա:


Նշված հուշարձաններից և տեսարժան վայրերից մի քանիսի խիստ վտանգված վիճակն առաջացել է անփույթ վերաբերմունքի, իսկ մյուսներինը՝ միջոցների կամ հուշարձանների պահպանության փորձի բացակայության հետևանքով: 7 հուշարձանների վերաբերյալ վերջնական ցանկը Եվրոպա Նոստրա կազմակերպության կողմից կներկայացվի Վենետիկում 2015 թ. մարտի 16-ին կայանալիք հրապարակային միջոցառմանը:

14-ի ցանկում ընդգրկվել են եվրոպական ժառանգության այն հուշարձաններն ու տեսարժան վայրերը, որոնք իրենցից ներկայացնում են բացառիկ արժեք և խիստ վտանգված են: Այս հուշարձանները վտանգից փրկելու ուղղությամբ կարևորվել և գնահատվել է նաև տարբեր պետական, հասարակական և մասնավոր կողմերի հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը: Ցանկում ընդգրկված նշյալ հուշարձաններն ու տեսարժան վայրերը կարող են նաև խթանել իրենց տարածաշրջանների կայուն զարգացման գործին:

2016 թվականի «7 առավել վտանգված» ծրագրի համար առաջարկությունները ներկայացվել են քաղաքացիական հասարակությունների կամ պետական մարմինների կողմից, որոնք Եվրոպա Նոստրա հսկայական ցանցի անդամ են և ասոցիացված կազմակերպություններ ամբողջ Եվրոպայից: 7 հուշարձանների և տեսարժան վայրերի վերջնական ցանկը կընտրվի Եվրոպա Նոստրայի խորհրդի կողմից:

«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին Եվրոպա Նոստրայի կողմից Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի՝ որպես հիմնադիր գործընկերոջ, և Եվրոպական խորհրդի զարգացման բանկի՝ որպես համագործակցող գործընկերոջ հետ միասին: Այն կյանքի է կոչվել շնորհիվ նախկինում հաջողություն ունեցած նմանատիպ ծրագրի, որն իրականացրել էր ամերիկյան Պատմական հուշարձանների պահպանության ազգային ֆոնդը: «7 առավել վտանգվածը» ֆինանսավորման ծրագիր չէ. այն նպատակաուղղված է համակարգել հուշարձանների պահպանումը և դրանց հետագա օգտագործումը: «7 առավել վտանգված» ծրագրին աջակցում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը՝ որպես Եվրոպա Նոստրայի 3-ամյա ցանցային ծրագրի «Ժառանգության ուղղորդում» մաս:

«Եվրոպա Նոստրան ողջունում է ճանաչման աճողականությունը Եվրոպական Միության ինստիտուտների կողմից, այդ թվում նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից, երբ մշակութային ժառանգությունն իրապես ապավինում է Եվրոպային: Մեր «7 առավել վտանգված» իրազեկման ծրագիրն ունի մեծ նշանակություն, սակայն նպատակներին կարելի է հասնել Եվրոպական միության ինստիտուտների ընդգրկուն աջակցությամբ և պետական ու մասնավոր տարբեր գործընկերների համատեղ գործունեության շնորհիվ: Հետևաբար մենք հույս ունենք, որ նրանք կաջակցեն Եվրոպա Նոստրային և մեր անդամները կփրկեն ու նոր կյանք կտան մեր ընդհանուր ժառանգությանը»,- հայտարարել է Եվրոպա Նոստրայի գործադիր նախագահ Դենի դե Կերգորլեյը:

«Եվրոպական ներդրումային բանկի փորձագետները կայցելեն և կվերլուծեն ընտրված «7 առավել վտանգված» հուշարձանները և կնպաստեն իրական գործողությունների ծրագրերի մշակմանը: Առավելությունը կտրվի այն հուշարձաններին, որոնք առավել արժեքավոր և խիստ վտանգված են: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հատկապես կարևորվում են տեղական և ազգային սեփականությունները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտրված վթարային օբյեկտների պահպանությանը միասնականորեն աջակցելուն և ապահովելուն»,- ավելացրեց Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի դեկան Գայ Կլոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպա Նոստրային անդամակցում է 2012 թվականից: Տարբեր տարիներին ՀՀ մշակույթի նախարարության կողմից Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու (2012 թ.), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրի (2013 թ. և 2015 թ.) հայտերը, որոնք  այդ տարիներին ընդգրկվել են նախնական ցանկերում: 2012 թ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրին, իսկ 2015 թ. «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է Եվրոպա Նոստրայի մրցանակին «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում: «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին, իսկ «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին` 2015 թ. արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները:  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search