Դեկտեմբերի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: