Հայ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը դեկտեմբերի 23-ին նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում:
Հայ տնտեսագետը նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն:
Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմից Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակված Մելքոնյանը նշել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զագացման բանկ»:
Կարլոս Մելքոնյանը 1980-ական թվականներին աշխատել է Արգենտինայի Կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում: