Արգենտինայի եւ Իսրայելի միությունների պատվիրակության (DAIA) եւ Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի հետ համատեղ Արգենտինայի խտրականության, այլատյացության եւ ռասիզմի դեմ ազգային ինստիտուտը հայտարարլ են «Մերժումը որպես խտրականության ձեւ» թեմայով դասընթացի մեկնարկի մասին:
Արգենտինայում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ դասախոսություններ կանցկացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինստիտուտի տնօրեն Արիել Իսահակը նշել է, որ պատմության մի մասի ժխտումը իրականության խեղաթյուրում է եւ կարող է հնագեցնել իրադարձությունների կրկնմանը, հաղորդում է Prensa Armenia-ն:
Իր հերթին Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլա Սաբունկույանն ավելացրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը ավելի տարածված երեւույթ է դառնում, երբ հայկական հարցը բարձրացվում է:
Արգենտինայի մարդու իրավունքների եւ պլյուրալիզմի Քարտուղարի կազմակերպած դասախոսությունների շրջանակը հաջորդ տարի կանցկացվի երկրի տարբեր շրջաններում: