Artsakhpress

Քաղաքական

Չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հարց կա. ադրբեջանցի քաղաքագետ

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առկայությունը լիովին համապատասխանում է այն դիրիժորի հետաքրքրություններին, որը հակամարտության կողմերին զինելու ճանապարհով միաժամանակ մի քանի հարց է լուծում:

Չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հարց կա. ադրբեջանցի քաղաքագետ

Չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հարց կա. ադրբեջանցի քաղաքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական «Հյուսիս-Հարավ» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն՝ նշելով, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Դրա միջոցով, ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, Ռուսաստանն իր վերահսկողության տակ է պահում հակամարտության կառավարումը, կողմերը կախվածության մեջ են մնում ՌԴ-ից. այս կերպ Ռուսաստանին հաջողվում է նաև տարածաշրջանում դոմինանտ դեր ստանձնել:

- Օրերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Ինչպե՞ս այն մեկնաբանվեց Ադրբեջանում: Ձեր կարծիքով՝ այն որևէ կերպ օգնե՞ց  հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

- Պետության գլուխների մակարդակով ցանկացած հանդիպում և նրանց միջև անցկացված ցանկացած քննարկում միշտ ավելի լավ է, քան՝ ենթարկվելով ներքին լսարանի թելադրանքին, որոնք իրենց պես ոչ պակաս արմատական են տրամադրված սպառնալ պատերազմով: Որպես կանոն, դրա արդյունքում ամեն ինչ վերջանում է շփման գծում գրանցվող մարդկային զոհերով, ինչն ավելի է սրում լարվածությունը երկու հասարակություններում: Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ հանդիպման հանգամանքը որքանով կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը, կարծում եմ, որ մենք դեռևս շատ հեռու ենք այս ուղղությամբ կատարվող ռեալ քայլերից: Ավելին՝ կողմերն այսօր ավելի շատ հեռացել են հակամարտության լուծման ելակետից, ուստի հանդիպումը կարող է նպաստել մասամբ լարվածության նվազմանը և ոչ ավելին:

- Նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ ասված էր, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել ՄԽ հետ աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և սահմանային լարվածության կրճատմամբ: Բայց իրականում երկու կողմերի պաշտպանության նախարարությունները մշտապես հայտարարում են զոհերի մասին: Այստեղ չկա՞ հակասություն: Ինչի՞ արդյունքում է սահմանը լարված, եթե կողմերը, ըստ ՄԽ համանախագահների, պատրաստակամ են դրա նվազմանը:

- Երկու տասնամյակից ավել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մեռյալ կետից չի շարժվում, ինչի հետևանքով, կողմերը նախապատվությունը տալիս են ռազմական հզորության մեծացմանը, որը բավական լուրջ գործոն է ոչ միայն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, այլև՝ էֆեկտիվ միջոց է բանակցային գործընթացում: Սա նաև լիովին համապատասխանում է այն դիրիժորի հետաքրքրություններին, որը հակամարտության կողմերին զինելու ճանապարհով միաժամանակ մի քանի հարց է լուծում՝ հակամարտության կառավարումը մնում է իր վերահսկողության տակ,  կողմերը նրանից կախվածության մեջ են մնում, այս կերպ հաջողվում է տարածաշրջանում դոմինանտ դեր ստանձնել և այլն: Հուսով եմ, որ բոլորին պարզ է, որ այս պարագայում շքերթը գլխավորում է Ռուսաստանը, որը աշխարհաքաղաքական վերջին դասավորումների արդյունքում բացարձակ հետաքրքրված չէ Հարավային Կովկասում առանցքային հակամարտության կարգավորմամբ, որովհետև իր ներկայացվածությունը և դերը տարածաշրջանում կարող է ապահովվել նման կոնֆլիկտների առկայության պայմաններում:

 Բոլոր մնացած պարամետրերով Ռուսաստանն ամենևին գայթակղիչ չէ: Իսկ սահմանային լարվածությունն այս խճանկարի գլխավոր տարրերից է: Առանց դրա դժվար կլիներ բոլորին զգոն պահել ու հիշեցնել իրենց հզորության մասին: Ահա սա է կատարվում, այն էլ՝ բավական հաջող: Դրա համար է սահմանային լարվածության աճը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ դարձել բավական հաջող:

- Երկու նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը սահմանին կիրառեց ծանր տեխնիկա, տանկեր, եղան դիվերսիոն գործողություններ, որոնք հրադադարի ռեժիմի կնքումից հետո չէին կիրառվել: Սա հայկական փորձագիտական շրջանակների կողմից գնահատվում է որպես պրովոկացիա, ասվում է, որ Ադրբեջանը դեմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և լուծման միակ տարբերակը տեսնում է ռազմական գործողությունների մեջ: Կարծում եմ՝ չեք համաձայնվի այս տեսակետների հետ: Այդ դեպքում, կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչու է Ադրբեջանը նման քայլեր նախաձեռնում:

- Ո՛չ, համաձայն չեմ. նույն բանն ասվում է նաև Ադրբեջանում, բայց Հայաստանի մասին: Խնդիրը հետևյալն է, որի մի մասի վերաբերյալ ես արդեն իսկ խոսեցի նախորդ հարցում: Բացի այդ վերահսկողության ռեալ մեխանիզմներ այսօր գոյություն չունեն, դրանք շատ դժվար է ներդնել, չէ՞որ հակամարտության կողմերի շփման հատվածը ձգվում է մի քանի կիլոմետր: Պարզապես ադրբեջանական ռազմական ղեկավարները կիրառում են ավելի կոշտ հռետորաբանություն, ինչը հայկական կողմին տալիս է հնարավորություն ներկայացնել իրավիճակն այնպես, ինչպես դուք նկարագրեցիք: Ադրբեջանական կողմի կոշտ հռետորաբանությունը կարող է կապված լինել Հայաստանում ռուսական ռազմական ուժերի ներկայացվածությամբ: Չնայած դա, կարծես թե, կապված է ռուս-թուրքական հարաբերություններով: Ամեն դեպքում, Բաքվում միշտ հաշվի են առնում հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի  ռազմաքաղաքական դաշնակիցն է, և Ադրբեջանն այս պահին այս միավորմանը կարող է հակադրել ադրբեջանա-թուրքա-վրացական համագործակցությունը:

- Ադրբեջանն ունի՞ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար:

- Չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում նման հարց կա: Բայց եթե դա իրականություն դառնա, ապա Ադրբեջանի ռեսուրսները երկու պարագայում էլ գերազանցում են: 

- Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքը: Կարծիքներ կան, որ Ադրբեջանը ՄԽ համանախագահների կազմի փոփոխության կողմնակից է, որովհետև Մինսկի խմբի հայտարարություններն ավելի հասցեական են դարձել և չեն համապատասխանում ադրբեջանական մոտեցումներին:

- Ադրբեջանում Մինսկի խմբի հանդեպ բավական ոչ ստաբիլ վերաբերմունք կա, ինչը պայմանավորված չէ նրանով, որ ՄԽ հայտարարություններն իբրև ավելի հասցեական են դարձել:

 Այստեղ, կարծում եմ, կարևոր դերակատարություն ունեն Ադրբեջանի և ՄԽ համանախագահների   երկկողմանի հարաբերությունները: Պարզ է նաև այն, որ իր գոյության ամբողջ ընթացքում Մինսկի խումբը չկարողացավ առաջ տանել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Անձամբ ես միշտ խորապես համոզված եմ եղել, որ պետք էլ չէ նման բան ակնկալել, որովհետև հենց այդ ձևաչափում կան հետաքրքրությունների հակասություններ: Միաժամանակ, արդարացի չէ նաև զրոյական համարել Մինսկի խմբի ջանքերը, որովհետև ՄԽ-ն մեծ ջանքեր է գործադրել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար, թույլ չի տվել ռազմական գործողությունների վերսկսում, ինչը, բնականաբար, կործանարար կլիներ: Անձամբ ես դրական եմ գնահատում սա, որովհետև ելնում եմ այն սկզբունքից, որ «վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search