ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետեւանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական եւ տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:
Գրիպի վարակի բարդությունների ստացիոնար բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում. ՀՀ ԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին։