ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ջավախք մեդիան»՝ հավելելով, որ այդ փոփոխություններով, տարբեր շրջաններ մեծամասնական ընտրատարածքով միացվում կամ էլ հակառակը բաժանվում են իրարից։
Նշվում է, որ կարծիք կա, որ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանը հակառակը մեկը բաժանում երկու ընտրատարածք են դարձնում:
Այս ամենից ելնելով հստակ կարելի է ասել, որ տվյալ օրինագիծը հակաժողովրդավարական է եւ հիմնականում ոտնահարում է Ջավախքի հայ ազգաբնակչության իրավունքները: Այս ամենից կարելի է նաեւ մի եզրակացություն անել եւս, որ Վրաստանի նոր իշխանություններն անտեսում են ԱՄՆ-ի պետքարտուղարության ամենամյա զեկույցը, որտեղ կոչ էր արվում Վրաստանին ավելացնել ազգային փոքրամասնությունների թիվը երկրի խորհրդարանում, ինչպես նաեւ Եվրոպական միության բոլոր խորհրդատվությունները, որոնք վերաբերվում են ազգային փոքրամասնություններին եւ տվյալ խնդրին:
Նշենք, որ Վրաստանում ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2015 թվականի նոյեմբերին։