Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով որոշում կընդունի անկախության հռչակման մասին։
Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով որոշում կընդունի անկախության հռչակման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Կատալոնիայի կառավարության՝ ժեներալիտետի նախագահ Օրիոլ Ժունկերասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այո, նման որոշում խորհրդարանն, իրոք, կկայացնի»,– ասել է նա լրագրողներին։
Կատալոնիայի բնակիչները կիրակի անկախության հանրաքվե են անցկացրել, որը չի ընդունում Իսպանիայի կառավարությունը։
Ժեներալիտետի ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտնել է, որ հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից առանձնանալուն։ Հանրաքվեին մասնակցել է 2.3 մլն մարդ։