Ներկայացնում ենք հունվարի 18-ին ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները:
Արտարժույթների փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 485 դրամ, միջինը՝ 483.52 դրամ, նվազագույնը՝ 482 դրամ:
Ինչ վերաբերում է վաճառքին, ապա հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 488.01 դրամ, առավելագույնը` 488.50 դրամ, նվազագույնը` 487 դրամ: Դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով:
Մեկ եվրոյի առքի միջինացված փոխարժեքը կազմում է 524.27 դրամ, վաճառքինը` 534.98 դրամ: Նշենք նաև, որ եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով:
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա բանկերի կողմից ռուսական ռուբլու առքը միջինը կազմում է 6.11 դրամ, վաճառքը՝ 6.41 դրամ: Նախորդ օրվա համեմատ ռուբլին արժեզրկվել է 0.03 դրամով: