Ճապոնական Նագոյա քաղաքի հիվանդանոցում 112 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը:
Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրատվամիջոցները հայտնում են, որ երկարակյացի անունը եղել է Յասուտարո Կոյդե: Նա ծնվել է 1903թ. մարտի 13-ին Ֆուկուի պրեֆեկտուրայում: ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ տղամարդը հոսպիտալացվել էր սրտի քրոնիկ հիվանդության պատճառով:
Ճապոնիայի ամենատարեց տղամարդ է այժմ համարվում Տոկիոյում բնակվող 111-ամյա Մասամիցու Յոսիդան: