Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի Գորկիի անվան գրադարանում նշել են գիրք նվիրելու օրն, որը կազմակերպվել է գրադարանի և տեղի հայ համայնքի աջակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի Գորկիի անվան գրադարանում նշվել է Գիրք նվիրելու օրը
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի Գորկիի անվան գրադարանում նշել են գիրք նվիրելու օրն, որը կազմակերպվել է գրադարանի և տեղի հայ համայնքի աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով ՌԴ-ում լույս տեսնող հայկական «Երկրամաս» թերթին գրադարանի տնօրեն Նատալիա Գրիշինայի խոսքերով, գիրք նվիրելու օրը նրանք նշում են առաջին անգամ և դա կապված է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյաին ծննդյան օրվա հետ:
«Այսօր մենք ցանկացել ենք պահպանել մեր հայ ընկերների ավանդույթը»- նշել է գրադարանի տնօրենը՝ ընդգծելով, որ գրադարանի աշխատակազմը աջակցել է այդ ծրագրին նաև այն պատճառով, որ Ռյազանը այս տարի հայտարարվել է Ռուսաստանի գրադարանային մայրաքաղաք:
Աղբյուրի հաղորդմամբ, Ռյազանի հայկական ազգային - մշակույթային «Լույս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանդես են եկել ասմունքով՝ ներկայացնելով Հովհ. Թումանյանի բանաստեղծությունները հայերեն լեզվով, ինչպես նաև ներկայացրել են հայկական ազգային պարեր: