Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը:
ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել ադրբեջանամետ Պեդրո Ագրամունտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ագրամունտի թեկնածությունն առաջարկվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կուսակցական քվոտայով։ ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ այլ թեկնածություններ չեն առաջադրվել։
Վեհաժողովի անդամներից ոչ մեկ չի հակաճառել նրա ընտրվելու դեմ, ինչի պատճառով ձևական քվեարկություն տեղի չի ունեցել:
Ագրամունտն Իսպանիայի սենատի անդամ է՝ Վալենսիայից: Քաղաքական գործիչը հայտնի է Ուկրաինայի օգտին իր հայտարարություններով, նա նաև Ղրիմի անեքսիայի խիստ քննադատ է:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է կայքը, որոշ մարդիկ նրա ընտրությունը վիճելի են անվանում, քանի որ նրա անունը հնչել է Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու վերաբերյալ լրագրողական հետաքննություններում։