Հունվարի 28-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում՝ 50-ը մինչև 18 տարեկան:
Արցախի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում գրիպով 114 հիվանդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Հոսպիտալացված 48 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»:Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումներ:
Նշենք նաև, որ հունվարի 27-ի դրությամբ, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով Արցախի հիվանդանոցում բուժում ստացողների մասին իրավիճակը հետևյալն էր: Հանրապետության ստացիոնարներում հիվանդների թիվը 109 էր, այդ թվում՝ 50-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 46 հիվանդի մոտ ախտորոշված էր թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվել է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստացել 2 հիվանդ. ըստ բժիշկների՝ նրանց վիճակը գնահատվել է կայուն: