Այսօր՝ փետրվարի 3-ին՝ երեկոյան, «Արցախպրես»-ի կայքում կմեկնարկի Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան ընտրության քվեարկությունը:
«Արցախպրես»-ի կայքում մեկնարկել է հոբելյանական կոնյակի անվան ընտրության քվեարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի կայքի ստորին հատվածում կարող եք գտնել համապատասխան հարցումը և քվեարկել 6 տարբերակներից մեկի օգտին: Քվեարկությունը տևելու է մինչև փետրվարի 6-ի ժամը 14:00, որից հետո վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովը կամփոփի խորհրդատվական քվեարկության արդյունքները՝ հրապարակելով իր վերջնական որոշումը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ կառավարության նախաձեռնությամբ՝ արտադրվելու է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական 10 հազար շիշ կոնյակ, որոնց վաճառքից հավաքագրված հասույթը ուղղվելու է պաշտպանության բանակի հզորության ամրացմանը: Կոնյակի անվան ընտրության համար հայտարարված մրցույթի արդյունքում, հանձնաժողով է ներկայացվել 128 առաջարկ` 58 հոգու կողմից: