Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչ բելգիացի Աբդելհամիդ Աբաուդը, որն ավելի ուշ սպանվել էր Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում իրականացված հատուկ գործողության ընթացքում, Եվրոպա էր ժամանել մի խումբ փախստականների կազմում, որում եղել են ահաբեկչական ցանցի 90 այլ անդամներ:
Փարիզում ահաբեկչության կազմակերպիչը Եվրոպա էր եկել 90 զինյալների խմբում. Wall Street Journal
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրել է Wall Street Journal թերթը՝ հղում անելով նրա գործով հանգուցային վկաներից մեկի ցուցմունքներին:
Սոնյա կեղծանվան տակ թաքնվող կինը հայտարարել է, որ Աբաուդի ու նրա ազգականուհու՝ Ասնա Աիտ Բուլասենի հետ հանդիպել է նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողություններից քիչ անց: Նրա խոսքով՝ Աբաուդն իրեն հայտնել է, որ ԵՄ է եկել առանց փաստաթղթերի, փախստականների խմբում, որոնց թվում եղել են ահաբեկչական բջջի շուրջ 90 անդամներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրաքի եւ Սիրիայի քաղաքացիներ:
Հրատարակությունը, վկայակոչելով արեւմտյան հատուկ ծառայությունների, նշել է, որ Եվրամիության երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում, հայտնվել են Աբաուդի խմբի 50-ից մինչեւ 60 ենթադրյալ զինյալներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: