ԼՂՀ ԳՆ ՍԱՊ ծառայության սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից սույն թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 10-ը կազմակերպվել է ուսումնամեթոդական դասընթաց՝ 2016թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրի մեջ ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ ՍԱՊԾ-ն ուսումնամեթոդական դասընթաց է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունից՝ մանրամասնելով, որ դասընթացն անց է կացվել հանրային սննդի կազմակերպությունների համար նախատեսված ստուգաթերթի մեջ ընդգրկված իրավական ակտերի շրջանակներում:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից առաջադրված բոլոր հարցերը ստացել են իրենց սպառիչ և բովանդակալից պատասխանները: Աղբյուրի հաղորդմամբ՝ հանրային սննդի կազմակերպությունների համար նախատեսված ստուգաթերթի մեջ ընդգրկված բոլոր իրավական ակտերը էլեկտրոնային տարբերակով տրամադրվել են նաև տնտեսավարող սուբյեկտներին: