Սևանա լճի մակարդակն այս տարվա փետրվարի 11 օրերի ընթացքում բարձրացել է ևս 2 սանտիմետրով:
Սևանի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2016 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա, որը 13 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա և 2 սանտիմետրով` այս տարվա փետրվարի 1-ի նիշեց:
Նույն աղբյուրի հավաստմամբ` թեև Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում, սակայն Սևանի մակարդակը բարձրանում է առատ տեղումների և ստորերկրյա հոսքի հաշվին, որն այս տարվա ընթացքում կազմել է 2 միլիոն 982 հազար խորանարդ մետր ջուր: