Սեւանա լճի ջրի մակարդակը վերականգնվում է գրաֆիկից արագ տեմպերով:
Սեւանա լճի ջրի մակարդակը վերականգնվում է գրաֆիկից արագ տեմպերով. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նոյեմբերի 2-ին ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ այս պահին ջրի մակարդակը լճում 1900.51 մ է, այսինքն՝ 25 սմ-ով ավելի շատ, քան մեկ տարի առաջ: Ծրագրով նախատեսված է տարեկան 20 սմ աճ, այնպես որ ամեն բան ընթանում է գրաֆիկից արագ տեմպերով: Շատ կարեւոր է ժամանակին լճի առափնյա շրջանը ջրիմուռներից մաքրելը: «Սեւան ազգային պարկի մասնակցությամբ Բնապահպանության նախարարությունն ուզում է ընդլայնել այդ ծրագրերը, քանի որ ներկայիս տեմպերով ջրի բարձրացման գոտում ծառերի եւ թփերի հատումը կարող է եւս 15 տարի պահանջել: Շատ ավելի էժան է եւ արդյունավետ մաքրել տարածքը ծառերից նախքան ջրի մակարդակը կհասնի այդտեղ: Այդպես աշխատանքն ավելի էժան է ստացվում, իսկ փայտը կարելի է օգատգործել»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ նշեց Մինասյանը: