ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեպսան Ռոբերտ Սեկուտան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Սեկուտան՝ ընդգծելով, որ այդ մասին խոսվում է համանախագահների, այդ թվում և Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններում:
Սեկուտան նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են տեսնել ազատ Եվրոպա, որտեղ տիրում է խաղաղություն և հանգստություն:
«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ԵԱՀԿ Հելսինկյան համաձայնագրի և ՄԱԿ-ի համընդհանուր ճանաչված սկզբունքների հիման վրա»,-նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: