Այսօր կայացած մամլո ասուլիսին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, պատասխանելով լրագրողի ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակմանը վերաբերող հարցին, մասնավորապես ասել է.
Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է. ԼՂՀ գլխավոր դատախազ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նրանք կատարել են քրեական հանցագործություններ, ԼՂՀ դատարանը դատապարտել է և, նրանք իրենց արժանի պատիժը պիտի կրեն։ Անհնար է նման հանցագործների փոխանակումը»։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։