Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում նվազել է անասնագլխաքանակը. գյուղնախարարի պարզաբանումը

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 53 հազար 280 գլուխ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 հազար 311 գլխի փոխարեն:

Հանրապետությունում նվազել է անասնագլխաքանակը. գյուղնախարարի պարզաբանումը

Հանրապետությունում նվազել է անասնագլխաքանակը. գյուղնախարարի պարզաբանումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ ներկայացնելով 2015 թվականին գյուղատնտեսության բնագավառում իրականացված աշխատանքները:

Գյուղնախարարի հաղորդմամբ՝ կովերի գլխաքանակը հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է 21 հազար 960, խոզերինը` 23 հազ 289, մանր եղջերավոր անասուններ` 98 հազար 971 գլուխ է, թռչուններ` 378 հազար 421 թև: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն այս տարի նվազել է 5031-ով, իսկ խոզերի գլխաքանակն աճել է 10 հազ. 434 գլխով:

Գյուղնախարար Ա. Մխոյանը նշել է, որ խոշոր եղջերավորների գլխաքանակի նվազման պատճառն անցած տարի հանրապետությունում արձանագրված ,Ծաղիկե հիվանդությամբ պայմանավորված հարկադիր մորթն է եղել:

«Անցած տարի հանրապետությունում բռնկված ծաղիկ հիվանդությամբ, ընդհանուր առմամբ, վարակվել է 2503 գլուխ կենդանի, որը կազմում է ընդհանուր հոտի 4.7 %-ը: Այդ հիվանդությամբ վարակված անասուններից 2433-ը բուժվել են, 26-ը՝ առողջացման փուլում են, իսկ հիվանդության պատճառով անասնագլխաքանակի անկումը կազմել է 44 »,-մանրամասնել է գյուղնախարարը՝ հավելելով , որ Արցախում անասունների դաբաղ տեսակի հիվանդություն առայժմ չի գրանցվել :

Հաշվետու տարում խոշոր եղջերավոր անասունների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ կատարվել է 47361 սերոլոգիական քննության 208 -ի արդյունքները դրական են եղել, այսինքն՝ հաստատել են, որ տվյալ անասունները վարակված են բրուցելյոզով, իսկ 2014-ին կատարվել է 48301 սերոլոգիական քննություն, որից՝ 262-ը դրական:

Անդրադառնալով խոզաբուծության ճյուղին՝ Ա. Մխոյանը տեղեկացրել է, որ խոզաբուծության զարգացման նպատակով մշակվել է խոզամերունների և կերի արժեքի փոխառությամբ տրամադրման կարգը: Բացի այդ՝ անցած տարի տոհմային անասնաբուծության զարգացման և տեղական նախրի մթերատվության բարձրացման նպատակով, պետական աջակցությամբ «Տոհմային կայան» ՓԲԸ-ից՝ 54 գլուխ, իսկ «Արմ-ագրո» ՍՊԸ-ից՝ 44 գլուխ տոհմային ցուլեր են տրամադրվել անասնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին:

Նախարար Ա. Մխոյանի խոսքով՝ անցած տարի բարձրացվել է կովերի կաթնային մթերատվությունը, աճի տեմպը կազմել է 110,7 տոկոս, որը պայմանավորված է տեղական նախրի մթերատվության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի` տոհմային ցուլերի տրամադրմամբ և արհեստական սերմնավորման իրականացմամբ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search