Անցյալ տարի ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի հրամանով 90 տնտեսավարող սուբյեկտներում իրականացվել են ստուգումներ:
Տնտեսավարող 63 սուբյեկտներ տուգանվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը` ընգծելով, որ 27 տնտեսավարող սուբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:
«Տնտեսավարող 63 սուբյեկտների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, նշանակվել տուգանք՝ 6 մլն 385 հազար դրամի չափով: Տնտեսավարողների նկատմամբ կիրառվել է տուգանքի օրենքով սահմանված նվազագույն սահմանաչափը»,-նշել է Լ. Սարգսյանը: