Անցած տարի ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության կողմից իրականացվել են 85 դիտարկումներ և ուսումնասիրություններ մսամթերքի վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներում։
Հայտնաբերվել են հակասանիտարական պայմաններում մսի վաճառքի դեպքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը և նշել, որ հայտնաբերվել են բակային, հակասանիտարական պայմաններում մսի վաճառքի 23 դեպք: ՍԱՊԾ պետի խոսքով՝ հայտնաբերված խախտումների մասով տրված բոլոր հանձնարարականները կատարվել են, բացառապես մեկ դեպքի, որի մասով էլ կազմվել է արձանագրություն և նշանակվել տուգանք՝ 250 հազար դրամի չափով: