Լոս Անջելեսում Հոլիվուդի հիվանդանոցը հաքերներին 17 հազար դոլարի փրկագին են վճարել:
Լոս Անջելեսի հիվանդանոցը հաքերներին 17 հազար դոլարի փրկագին է վճարել՝ համակարգի վերականգնման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ հաքերները փետրվարի 5-ին արգելափակել են հիվանդանոցի համակարգչային համակարգը: Բժշկական կենտրոնի ղեկավար Ալեն Ստեֆանեկը հայտարարել է, որ համակարգը հասանելի է դարձել փետրվարի 15-ին՝ փրկագինը վճարելուց հետո, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նրա խոսքով, դա ամենաարագ եւ արդյունավետ միջոցն էր հիվանդանոցի համակարգի աշխատանքը վերականգնելու համար:
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն սկսել է աշխատանքը, որպեսզի բացահայտի եւ հայտնաբերի հաքերներին, որոնք կանգնած են այդ հանցագործության հետեւում: