ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փետրվարի 18-ին ստորագրել Է օրենք, որն ընդլայնում եւ խստացնում Է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները:
Օբաման ստորագրեց ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաթղթին համապատասխան՝ ԱՄՆ-ի կառավարությունը եւ նախագահը պետք Է պատժամիջոցներ սահմանեն բոլոր այն անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ֆինանսական, տեխնոլոգիական, ռազմական եւ նյութական օգնություն կցուցաբերեն ԿԺԴՀ-ի իշխանություններին, ինչպես նաեւ առնչություն կունենան այդ երկրում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խախտման հետ:
Ավելի վաղ Փենյանի դեմ պատժամիջոցների օրինագծին հավանություն Է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ ԿԺԴՀ-ի նոր՝ միջուկային եւ հրթիռային փորձարկումների կապակցությամբ:
Փետրվարի սկզբին ԿԺԴՀ-ն իրականացրել Է «Քվանմյոնսոն» տանող հրթիռի միջոցով «Քվանմյոնսոն-4» արբանյակի արձակումը: Ճապոնացի եւ հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռն իրենից ներկայացնում Է «Ինհա-3» տանող հրթիռի՝ «Թեփոդոն-2» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի քաղաքացիական տարբերակի կատարելագործված վերափոխակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: