Ռուսաստանը մի կողմից Սիրիայի «ահաբեկիչներին» (քրդերին) զենք է ուղարկում, մյուս կողմից էլ ցավակցություն հայտնում Անկարայի հարձակման կապակցությամբ։
Թուրքիայի փոխվարչապետը ՌԴ-ին մեղադրել է երկերեսանության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման հայատարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը։
Յալչըն Աքդողանը մեղադրել է ռուսաստանին Սիրիայում անմեղ քաղաքացիների դեմ զենք կիրառելու ու հիվանդանոցներ ռմբակոծելու մեջ։ «Ռուսաստանը մի կողմից ցավակցություն է հայտնում Թուրքիային՝ Անկարայի հարձակման կապակցությամբ, իսկ մյուս կողմից զենք է ուղարկում Սիրիայի «ահաբեկիչներին» ու Թուրքիայի հարցով ՄԱԿ-ում արտակարգ նիստ հրավիրում։ Ռուսաստանն այս երկերեսանությամ ո՞ւր է հասնելու»,-NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Յալչըն Աքդողանը։