Ճապոնիայում 2015թ. անցկացրած համաժողովրդական մարդահամարը առաջին անգամ բնակչության թվի կրճատում է գրանցել:
Ճապոնիայում առաջին անգամ բնակչության թվի կրճատում է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազգաբնակչության թվի կրճատման պատճառը ժողովրդագրական բնական անկումն է, որի ժամանակ մահացությունը գերազանցում է ծնելիությունը։ «Ճապոնիան մտել է բնակչության կրճատման ժամանակաշրջան»,- ասված է երկրի Համազգային գործերի նախարարության հայտարարության մեջ, հայտնում է Gazeta-ն:
Ճապոնիայում ներկայումս ապրում է 127 մլն 110 հազար 47 մարդ։ Զեկույցի համաձայն՝ դա 0.7 տոկոսով քիչ է 2010թ. մարդահամարի տվյալներից։