Մոլդովայի գլխավոր դատախազ Կոռնելիու Գուրինը հրաժարական է տվել:
Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան հայտարարությունը նա արել է խորհրդարանի նիստի բացման ժամանակ: Նրա խոսքով, իր հրաժարականը հնարավոր կդարձնի դատախազության բարեփոխման նոր մեկնարկը:
«Հանձնում եմ գլխավոր դատախազի մանդատը: Այսպիսով, ես մարտի մեկից վայր եմ դնում իմ լիազորությունները: Կարեւոր եմ համարում դատախազության բարեփոխումը սկսել գերատեսչության վերին օղակներից՝ առանց որեւէ կասկածների ու մեղադրանքների»,-ասել է Գուրինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: