Մոլդովայի կազմ Մերձդնեստրի վերադարձը հնարավոր Է միայն Ռուսաստանի Դաշնության հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման պայմանով:
Դոդոնը նշել Է Մոլդովայի կազմ Մերձդնեստրի վերադառնալու պայմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, նախագահ Իգոր Դոդոնն ապրիլի 3-ին գրել Է Facebook-ի իր Էջում: «Պետության կազմ Մերձդնեստրիվերադառնալու ճանապարհով երկրի տարածքային վերամիավորումը հնարավոր Է միայն այն պայմանով, որ Մոլդովան պահպանի իր չեզոքությունը, ինչպես նաեւ բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, այլ ոչ թե միայն Արեւմուտքի երկրների հետ»,-գրել Է Դոդոնը: Միեւնույն ժամանակ Մոլդովայի նախագահը նշել Է, որ երկրի աշխարհաքաղաքականությունը չպետք Է ենթարկվի «դրսից պարտադրված քաղաքական ծրագրերին»: Դոդոնի խոսքով՝ առաջիկա տասնամյակում քաղաքական դասը պետք Է կենտրոնանա Մոլդովայի շահերի, այլ ոչ թե «կա՛մ Ռուսաստանի, կամ Եվրոպայի հետ» կապված արտաքին նախագծերի վրա: