Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել է մինչեւ «BB+» մակարդակի:
Fitch-ն իջեցրել է Ադրբեջանի վարկանիշը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանում արժեզրկման մակարդակը 2016 թվականին կանխատեսում է 14 տոկոս մակարդակի:
Գործակալությունը գտնում է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի միջազգային արտարժույթի պահուստները կարող են աճել մինչեւ այն մակարդակի, որով հնարավոր կլինի ապրանքների ներկրման եւ ծառայությունների ծավալը փակել 4,9 ամսում:
Այսօր արված հայտարարության մեջ Fitch-ը հայտնել է, որ 2015 թվականի վերջին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները կազմել էին 6,1 մլրդ դոլար, ինչը բավարար է եղել 3,4 ամսվա ներկրումը փակելու համար:
Ներկայում Fitch-ը ենթադրում է, որ Brent տեսակի նավթի արժեքը 2016 թվականին կկազմի մեկ բարելի համար 35 դոլար, իսկ հետո` 2017 թվականին կաճի մինչեւ 45 դոլար եւ 65 դոլար` երկարաժամկետ հեռանկարում:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի, որի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ գրեթե երկու անգամ աճել է: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է արդեն 3-4 մանաթով:
Ադրբեջանական մանաթի աննախադեպ արժեզրկման արդյունքում այդ երկրում ծայրահեղ վատացել է սոցիալ-տնտեսական դրությունը, ինչը երկրի շրջաններում զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել:
Միջազգային վարկանիշային Standart & Poor`s գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ: Գործակալության տերմինաբանությամբ` Ադրբեջանի վարկանիշը հասել է «աղբ» սահմանի: Standart & Poor`s-ի հետեւից Ադրբեջանի վարկային վարկանիշը իջեցրել է նաեւ Mood`s գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով: Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2015 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 7 մլրդ դոլար: «Թուրան»-ը հաղորդել է, որ 2016 թվականի փետրվարի 20-ի դրությամբ` Ադրբեջանի արտաքին պարտքը 6,4 տոկոսով աճել է:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: