Artsakhpress

Տնտեսական

ԵՏՄ-ից ՀՀ ներկրվող մեքենաները էժանանալու են, բայց ե՞րբ. հարցի պատասխանը, որ հուզում է բոլորին, դեռ պարզ չէ

ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը չգանձելը բերելու է Հայաստանում մեքենաների էժանացման.

ԵՏՄ-ից ՀՀ ներկրվող մեքենաները էժանանալու են, բայց ե՞րբ. հարցի պատասխանը, որ հուզում է բոլորին, դեռ պարզ չէ

ԵՏՄ-ից ՀՀ ներկրվող մեքենաները էժանանալու են, բայց ե՞րբ. հարցի պատասխանը, որ հուզում է բոլորին, դեռ պարզ չէ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատականներ հնչեցրին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց. « Շատ հիանալի լուր է, շատ արդարացի։  Իսկ մնացածն իրենց խղճի վրա է, որովհետև փաստորեն մարդիկ, որոնք մինչ այս  ներկրել են ու մաքսազերծել են 20 տոկոսով, փաստի առաջ են կանգնել: Բայց, կրկնում եմ` շատ ուրախ եմ, որ այդպիսի լուր եք հայտնում»:

Հիշեցնենք, որ  Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:

Մինչդեռ, ըստ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարզաբանման` օրենքով դա պիտի արվեր  2017 թվականի հունվարի 1-ից, սակայն կառավարությունը  կրճատում է  այդ ժամկետը:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց,  որ ավելացրած արժեքի հարկը մեքենաների վաճառքի դեպքում գործում է նաև երկրի ներսում։ Այսպիսով 30 տոկոս՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ,  10 տոկոս բնապահպանական վճար՝ 5 տարվանից ավելի շահագործվող ավտոմեքենայի յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոս։ Տիգրան Հովհաննիսյանը դա համարում է «ահավոր մեծ չափանիշ»:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը  որոշումից ակնկալում է, որ Հայաստանում ավտոպարկը կթարմանա, շուկան կլցվի մինչև 5 տարեկան մեքենաներով, օդը չի աղտոտվի:  Միաժամանակ, Տիգրան Հովհաննիսյանին հետաքրքրում է` եթե ասում են, որ չեն գանձելու, ո՞ր օրվանից չեն գանձելու:

Ի դեպ, Tert.am-ը այս հարցի առնչությամբ զրուցել էր կառավարության  և ոլորտի   որոշ պաշտոնյաների հետ, որոնք հղում անելով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի կողմից ևս 2 օր ժամանակ խնդրելուն, խնդրեցին սպասել մի քանի օր:

Հիշեցնենք, որ  Վաչե Գաբրիելյանը՝ խնդրելով ԵՏՄ երկրների և մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ նախագիծն անհետաձգելի ճանաչել, խնդրեց  2 օր ժամանակ վերջնական մշակումների համար:

Վաղը  տվյալ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները   հրավիրելու են մամուլի  ասուլիս: Ի պատասխան հարցի, թե հետադարձության սկզբունքով  պահանջելու եք, որ ներկրողներին վերադարձվեն ներկրված ավտոմեքենաների դիմաց գանձված  20 տոկոսները ,  Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Չենք պահանջելու, ես չեմ  ուզում վնասել իմ պետությանը, բայց մենք առաջարկելու ենք, որ այս դաշտն օրինականացվի, քանի որ մեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք ոչ թե ընկերությունների նման 50-100 մեքենա են ներկրում, այլ` 1-2:  Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս դաշտը 25 տարի է` անկախությունից ի վեր,  անօրինական է»:

Ի պատասխան հարցի, թե  քանիսն են ՀՀ-ում մեքենա ներկրողները, Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ դժվար է ասել, կպարզվի միայն այդ դաշտ մտնելուց հետո:

«Հայկական ժամանակ»  օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի մեկնաբանությամբ` այդ 20 տոկոսները միանշանակ  ենթակա են  վերադարձման, սակայն այլ հարց է` կտա՞ն:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search