Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵՏՄ–ն մտադիր է Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր եւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրել:
Ուշակովը հայտնել է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու ԵՏՄ ծրագրերի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հաջորդ շաբաթ՝ մեր նիստից հետո, Աստանայում նախատեսվում է կնքել Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ ժամանակավոր համաձայնագիր, որով կձեւավորվի ազատ առեւտրի գոտի Իրանի հետ»,–news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը։